Համաշխարհային ճգնաժամի պատճառով Ռուսաստանում շինարարության ոլորտում խոշոր անկման պատճառով Ռուսաստանում գործող թուրքական շինարարական ընկերությունները պարապուրդի են մատնվել, տեղեկացնում է թուրքական «Star» թերթը։
Թուրքական կապալառու ընկերությունների նախագծերի 80 տոկոսը սառեցվել է։ Դժվար է նույնիսկ ենթադրություն անել, թե երբ կվերսկսվեն աշխատանքները։ 2008 թվականի օգոստոսից հետո Ռուսաստանից 50 հազար թուրքեր, որոնք աշխատում էին շինարարության մեջ ստիպված վերադարձան Թուրքիա։




























