Չինաստանում հոկտեմբերի 24-ի գիշերը գնացքներ են բախվել: Դատարկ ուղեւորատար գնացքը բախվել է Չինաստանի կենտրոնական  Ցինհայ նահանգի ուղեւորատար գնացքին: Վթարի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, 50 մարդ էլ վիրավորվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Սինհուան»:

Զոհվել է մեկ ուղեւոր, որը մնացել էր երկու վագոնների արանքում: Նրան դուրս բերելու համար պահանջվել է հինգ ժամ, որից հետո տուժածին հիվանդանոց են տեղափոխել, այնտեղ վա վախճանվել է: Եվս երկու տուժած գտնվում են հիվանդանոցում` ծանր վիճակում: