Արթուր Աբրահամի գործերը ղեկավարող Sauerland պրոմոընկերությունը պաշտոնապես կբողոքարկի Անդրե Դիրելի հետ մենամարտի արդյունքները։ Այս մասին հայտարարել է ինքը Վիլֆրիդ Զաուերլենդը։

Նա կարծում է, որ ամերիկացի բռնցքամարտիկ Դիրելը Արթուր Աբրահամի հետ մենամարտում ցավ ստացած էր ձեւացնում, որպեսզի հաղթանակ տանի։

«Աբրահամը Դիրելին նոկդաունի ենթարկեց տասներորդ ռաունդում եւ աշխատում էր հաջողությունը զարգացնել տասնմեկերորդում։ Դիրելը ոչ մի կերպ չէր կարող ոտքի վրա մնալ մինչեւ տասներկուերորդ ռաունդը։

Տեսագրության մեջ երեւում է, որ Դիրելն ընկնում է, բայց Աբրահամը մենամարտի ազդեցության տակ չէր կարող զգալ դա։ Մենք գոհ ենք, որ Արթուրն առողջական խնդիրներ չունի, բայց մենք այլ բան չէինք էլ սպասում, որովհետեւ նա իր դերն էր խաղում։ Այս ելույթի համար նա Օսկարի է արժանի»,- Զաուերլենդի խոսքերն է մեջբերում Fightnews.com-ը։