Հոկտեմբերի 23-ին Թայլանդի հյուսիսի Չաինգրայ նահագում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը ձորն է ընկել: Զոհվել է 20 մարդ: 
Զոհերը  բուդդայական ուխտավորներ են եղել, որոնք Չիանգ Ռայ նահանգից Չիանգմայ քաղաք էին մեկնում: Ենթադրվում է, որ խափանվել են ավտոբուսի արգելակները, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Բանգկոկից 130 կմ հեռավորության վրա գտնվող Կանչանաբուրի նահանգում շրջվել էր ռուսաստանցի զբոսաշրջիկներով ավտոբուսը: Զոհվել էր մեկ կին, 35 զբոսաշրջիկներ էլ ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ:

Ավելի վաղ օգոստոսին վթարի էր ենթարկվել ավտոբուս, որը նույնպես ռուսաստանցիներ էր տեղափոխում Պատայից Կվայ գետ: Տուժել էր 26 մարդ: