Հայկական ծագմամբ գերմանացի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն իր տեսակետն է ներկայացրել Անդրե Դիրելի հետ ԱՄՆ-ի Դեթրոյթ քաղաքում կայացած մենամարտում իր որակազրկման մասին:

«Նա գետնին չէր, եւ այդ պատճառով էլ ես չպետք է որակազրկվեի: Ես չէի նայում նրա ոտքերին, ես նայում էի նրա աչքերին: Եթե դու պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ ես, հնարավորություն ես փնտրում նոկաուտ անել մրցակցիդ: Դու չես սպասում, մինչ նա վերականգնվի: Ես հուսով եմ, որ Դիրելի հետ ամեն ինչ լավ կլինի»,- հայտարարել է Աբրահամը: