Մոսկվայի մետրոյի «Լյուբյանկա» կայարանում պայթյուն է որոտացել։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Մոսկվայի իրավապահ մարմիններին, պայթյունը որոտացել է, ենթադրաբար, գնացքի երրորդ վագոնում, որն այդ ժամանակ գտնվում էր թունելում։

Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, զոհվել է 26 մարդ. 15-ը գնացքում, 11-ը՝ հարթակի վրա։ Եւս 15 մարդ պայթյունի հետեւանքով վնասվածքներ է ստացել։

Դեպքի վայրում աշխատում են հրշեջներ եւ փրկարարներ, ինչպես նաեւ շտապօգնության տասը ավտոմեքենաներ։