Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանն աջակցել են Մաքսային միությանն անդամակցելու՝ Հայաստանի եւ Ղրղըզստանի մտադրությանը: Այդ մասին հոկտեմբերի 24-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք աջակցել են Հայաստանի եւ Ղրղըզստանի ցանկությանը՝ միանալու մեր ինտեգրացիոն նախագծին»,- ասել է Պուտինը:
Նա նշել է, որ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը պետք է կարճ ժամկետում ճանապարհային քարտեզ մշակի այդ ուղղությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշենք, որ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը՝ ընդլյանված կազմով, մեկնարկել էր այսօր, Մինսկում: Նիստին մասնակցում են Մաքսային միությանը մաս կազմող Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի առաջնորդները:
Նիստին հրավիրված են նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը եւ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ներկայացուցիչը:




























