«Թուրքական պատմագիտական ընկերության» նախկին տխրահռչակ նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն Թուրքիայի Քոնիա քաղաքում կազմակերպած խորհրդաժողովում կրկին հանդես է եկել զավեշտալի հայտարարությամբ:
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ` Յուսուֆ Հալաչօղլուն անդրադարձել է 19-րդ դարից մինչ մեր օրերը Թուրքիայում իրականացված բարեփոխումների նախաձեռնություններին եւ անդրադարձել քրդերի խնդրին` նշելով, որ Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող PKK-ն (Քրդական բանվորական կուսակցություն) քրդական չէ, քանի որ նրա անդամների 80 տոկոսը հայեր են:
Նշենք, որ Յուսուֆ Հալաչօղլուն հեղինակ է Հայոց ցեղասպանության դեմ բազմաթիվ ստաբանությունների: Նրա մտքի թռիչքները նույնիսկ չեն տեղավորվում ֆանտազիայի ժանրի շրջանակներում: Ոստի պատահական չէր, որ նրա այդպիսի ծայրահեղ մոտեցումների պատճառով թուրքական իշխանությունները նրան տարիներ առաջ ուղարկեցին հանգստի:




























