Մոսկվայի մետրոյում որոտացած պայթյունների հետեւանքով զոհվել են Հայաստանի երկու քաղաքացիներ՝ Հասմիկ Մելքումյանը՝ 1973թ. ծնված, Երեւանի բնակիչ, ժամանակավորապես գրանցված է Մոսկվայում, եւ Լեւոն Խաչատրյանը՝ 1982թ. ծնված, ժամանակավորպես գրանցված է Մոսկվայի մարզում: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, նման տվյալներ է հաղորդել ռուսաստանյան դատախազությունը:

Տուժածների ցանկում եւս նշվում է Հայաստանի մի քաղաքացու անուն՝ համիկ Մարտիրոսյան՝ 1992թ. ծված: Նա այժմ գտնվում է Մոսկվայի թիվ 36 հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին առավոտյան հզոր պայթյուններ են որոտացել է մոսկովյան մետրոպոլիտենի Սոկոլնիչեսկի գծի «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը մոտենում է չորս տասնյակի: