Մարտի 29-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին քննարկումներ կանցկացվեն։ «Իրադարձությունները Հայաստանում 1915-1917թթ.» թեմայով քննարկումները, որոնք տեղի կունենան բարոնեսա Քոքսի առաջարկությամբ, օրակարգ են ներառվել։ Բացի այդ, օրակարգում կլինեն 1990-1991 թթ. Պարսից ծոցի պատերազմի հետ առնչվող մի շարք հարցեր: Ցեղասպանության վերաբերյալ լսումները կսկսվեն Երեւանի ժամանակով մոտավորապես ժամը 21.30-ին:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում այսօր Հայոց ցեղասպանության մասին լսումներ կանցկացվե
Պատմություն
Տեղադրություն




























