Հայաստանի ու Իտալիայի միջեւ հարաբերությունները կախված Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունից չեն վատթարանա: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանում Իտալիայի դեսպան Բռունո Սկապինին՝ մեկնաբանելով Հայաստանի որոշումը անդամակցել Միացյալ մաքսային միությանը, ինչի մասին սեպտեմբերի 3-ին հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Նախ եւ առաջ Հայաստանը ազատ երկիր է եւ ունի իրավունք իր շահերից ելնելով կատարել քաղաքական ու ռազմավարական ընտրությունը, այնպես, ինչպես որ ճիշտ է համարում: Ուստի որեւէ բարդություն չեմ տեսնում: Իհարկե , լինելով եվրոպացի, մասնավորապես իտալացի, չեմ կարող չասել, որ աջակցում է Եվրոպական Միության հետ ասոցացացմանը: Սակայն եթե անգամ Հայաստանի ընտրությունն այլ ուղղությամբ է, մենք համարում ենք, որ հարաբերությունները չեն վատթարանա: Իտալիայի դեպքում սա առիթ կլինի նոր ջանքեր գործադրել մեր ավանդական կապերն ամրացնելու համար »,- հայտարարել է դեսպանը:
Իտալիայի դեսպան. մեր հարաբերությունները Հայաստանի հետ չեն վատթարանա նրա քաղաքակա

Տեղադրություն




























