Մարտի 27-ին, ժամը 03.40-ին Հրազդանի կիրճում՝ Ձորափի 40 հասցեին հարակից տարածքում, մի քաղաքացի ընկել է ձորը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Ժամը 06.45-ին փրկարարները ձորից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դիակ եւ հանձնել իրավապահ մարմիններին:




























