Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գծով հանձնակատար Ստեֆան Ֆյուլեն կայցելի Ադրբեջան։
1news.az-ի հաղորդմամբ, այցի շրջանակներում կայանալու են մի շարք հանդիպումներ, որոնց ժամանակ կքննարկվեն Եվրամիության եւ Հարավային Կովկասի միջեւ եղած երկկողմանի հարաբերություններ, ինչպես նաեւ «Արեւելյան հարեւանության» ծրագիրը։
Հանձնակատարի պաշտոնում սա Ստեֆան Ֆյուլեի առաջին այցելությունն է Հարավային Կովկաս։




























