Մեկ մարդ մահացել է, եւս երկու երեխա վիրավորվել են մեքենայի տակ ականի պայթյունի հետեւանքով: Դեպքը տեղի է ունեցել վրաց-օսական հակամարտության գոտում գտնվող Էլկանի գյուղում: Վրացական լրատվամիջոցները հաղորդում են, որ պայթյունի հետեւանքով զոհվել է 24 տարեկան Գոգիտա Գիգաուրին, իսկ նրա երկու մանկահասակ երեխաները պատռվածքային վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել Թբիլիսիի Իաշվիլիի անվան հիվանդանոց: Նրանց օգնություն է ցուցաբերվել: Բժիշկների վկայությամբ, երեխաների կյանքին վտանգ չի սպառնում:

Երեխաների մայրը, որը նույնպես մեքենայի մեջ է եղել, չի տուժել: Այժմ վրացական իրավապահները մեկնել են դեպքի վայր եւ փորձում են պարզել պայթուցիկ սարքի տեսակը: