Մարտի 29-ին Հայաստանի ոստիկանության հերթապահ հեռախոսահամարին հնչել է անանուն զանգ, որի հեղինակը հայտնել է, որ Երեւանի քաղաքի վագոնային դեպոյում տեղադրված է պայթուցիկ սարք:

Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը, ինչպես նաեւ Հարավկովկասյան երկաթուղիների ղեկավարությունը արագ կերպով ժամանել են դեպքի վայր: Կարճ ժամանակում տեղի է ունեցել աշխատակիցների էվակուացիա դեպոյից: Կինոլոգների մասնակցությամբ տեղի ունեցած ստուգումը ցույց է տվել, որ ահազանգը եղել է կեղծ: Ներկայում գործի առիթով տարվում է քննություն: