Նորաստեղծ «Հայոց Համազգային Շարժում» կուսակցությունում այսօր` հոկտեմբերի 28-ին երեք ընտրություն է տեղի ունեցել եւ վարչության նախագահ է ընտրվել Արարատ Զուրաբյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով, վարչության նախագահ է ընտրվել Արարատ Զուրաբյանը, Հանրապետական խորհրդի նախագահ է ընտրվել ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, իսկ գործադիր քարտուղար ընտրվել է Կարեն Կարապետյանը:
Նշենք, որ ՀՀՇ վերականգնման հիմնադիր համագումարը կայացել էր հոկտեմբերի 26-ին: Համագումարում միաձայն հաստատվել էր կուսակցության ծրագիրը եւ կանոնադրությունը: Այնուհետեւ համագումարին ներկա պատվիրակներն ընտրել էին ՀՀՇ-ի վարչության կազմը, որը բաղկացած է 14 անդամից։ Նրանց շարքում էին Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Կարապետ Ռուբինյանը, Հովհաննես Իգիթյանը, Տիգրան Հակոբյանը, Վարդուհի Էլբակյանը, Դավիթ Առաքելյանը, Կարեն Սավզյանը, Կարեն Կարապետյանը, Հակոբ Գրիգորյանը, Կարեն Ստեփանյանը, Սոնա Մուրադյանը, Խաչատուր Թումանյանը եւ Վարդգես Շահբազյանը։





























