Մարտի 27-ի լույս 28-ի գիշերը եւ այսօր ամբողջ օրվա ընթացքում ԼՂՀ եւ Ադրբեջանի շփման գծի մի շարք կետերում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը։
ԼՂՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական կողմը Հորադիզի, Կարախանբեյլիի, Սեյսուլանի, Կարմիրավանի, Ջրբերդի եւ այլ բնակավայրերի ուղղություններով կրակել է դիպուկահար հրացաններից։
«Շնորհիվ ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների՝ հակառակորդը դադարեցրել է կրակը»,- նշվում է հաղորդագրության մեջ։




























