Մարտի 25-ից 27-ը Մոսկվայում տեղի է ունեցել մարզական եւ մարտական սամբոյի տղամարդկանց եւ կանանց «Ա.Խառլամպիեւի հուշամրցաշար» աշխարհի սուպերգավաթի խաղարկությունը, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են 4 մարզիկ:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 48 կգ քաշային կարգում հանդես եկող Ժաննա Վարդանյանը եւս երեք հոգու հետ բաժանել է 5-ից 8-րդ տեղերը:
68 կգ քաշային, մարտական սամբոյի մրցումներում հանդես եկող Վաչիկ Վարդանյանը զբաղեցրել է չորրորդ տեղը:
Մարզական սամբոյի մրցումներում տպավորիչ էին 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանի ելույթները: Նա, նախ հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցչին, ապա ռուսաստանցի Ալեքսեյ Շաբուրովին, ով այս քաշային կարգում համարվում էր առաջատարը, սակայն ռուսաստանցի Վլադիմիր Միլիշկովի հետ հանդիպմանը մրցավարներն ակնհայտ կողմնապահություն արեցին:
Անհաջող է հանդես եկել 90 կգ քաշային Արմեն Իսպիրյանը, որը պարտվել է Ռուսաստանի Արմավիր քաղաքը ներկայացնող Էդվարդ Կուրղինյանին:




























