Ռեգիոնների կուսակցության ներկայացուցիչները ճնշումներ են գործադրում Ուկրաինայի սահմանադրական դատարանի վրա՝ փորձելով իշխանությանը ձեռնտու որոշում ստանալ խորհրդարանական կոալիցիայի ձեւավորման հարցում։ Այս մասին մարտի 29-ին հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ, նախագահի նախկին թեկնածու Յուլիա Տիմոշենկոն, հայտնում է «Ուկրաինսկիե նովոստին»։
Նրա խոսքով, բոլոր դատավորներին հրավիրում են Յանուկովչի ներկայացուցիչների մոտ եւ առաջարկում են ընտրել եղած տարբերակներից մեկը՝ պահպանել օրենքի լեգիտիմությունը, լավ թոշակ ստանալ կամ վերցնել միլիոնները։
«Մինչեւ Միացյալ Նահանգներ մեկնելը Յանուկովիչի մարդիկ այսպիսի պայման են դրել՝ Սահմանադրական դատարանը մինչեւ ապրիլի 11-ը պետք է որոշում հրապարակի, որի համաձայն կոալիցիան եւ կառավարությունը լեգիտիմ են»,- հայտարարել է Տիմոշենկոն՝ ընդգծելով, որ այս լուրերն իրեն հասել են հենց ՍԴ-ից։




























