Կազանի 25-ամյա բնակչուհի Մարինա Գալիմուլինան արցունքն աչքերին բարեսիրտ մարդկանցից գումար է խնդրել իր «հիվանդ» զավակի բուժման համար, իսկ հետո այդ գումարները ծախսել թանկարժեք ու շքեղ սարքերի վրա: Ավելի ուշ iPhone-ով լուսանկարները պարբերաբար հայտնվել են համացանցում:
Տուժածներից մեկը՝ Վալերիա Խալիմովան աշնանը համացանցում հայտարարություն է տեսել, որով խնդրում են օգնել հիվանդ երեխային, հաղորդում է News.prokazan.ru-ն:
«Վշտից մահացող մայրը» Խալիմովայի հետ հանդիպման ժամանակ արցունքն աչքերին պատմել է, որ իր մեկ տարեկան փոքրիկը մահացու հիվանդություն ունի, իսկ բժիշկները հրաժարվում են վիրահատել, քանի դեռ չի վճարել 280 հազար ռուբլի (մոտ 9 հազար դոլար):
Վալերիան ընդամենը 5 հազար ռուբլի է ունեցել այդ պահին, բայց երբ պատկերացրել է, որ փոքրիկը կարող է մահանալ, բանկոմատից հանել է եւս 25 հազար ռուբլի: Կնոջ խոսքով՝ ապագա մայրերից մեկը տվել է մոտ 500 հազար ռուբլի: Ավելի ուշ Վալերիան բողոք է գրել Թաթարստանի նախագահին, որ չեն օգնում հիվանդ փոքրիկին: Նույն օրը Թաթարստանի առողջապահության նախարարությունից զանգահարել են Վալերիային եւ հայտնել, որ նման երեխա իրենց հիվանդանոցներում չկա եւ ոչ մի վիրահատություն նրան, բնականաբար, չեն արել:
Իսկ «վայ-մայրիկը» համացանցում լուսանկարներ է տեղադրել, որտեղ եղել է շքեղ հագուստներով եւ գրել, որ իր ընկերոջ համար թանկարժեք iPhone է գնել:




























