Մոսկվայում, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ինչպես սպասվում էր, գերազանցվել է ավելի քան 100 տարի առաջվա ջերմաստիճանի ռեկորդը» Մոսկվայում այսօր ժամը 16:00-ին արձանագրվել է 14,9 աստիճան տաքություն: Այս ցուցանիշը 0,1 աստիճանով գերազանցել է 1895 թվականի հոկտեմբերի 29-ին գրացված ցուցանիշը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Միաժամանակ, մետեոբյուրոյում հստակեցրել են, որ այսօրվա ջերմաստիճանի ռեկորդի վերջնական նշանակությունը կհաստատվի երեկոյան:

Օդերեւութաբանների խոսքով՝ այս տարի հոկտեմբերի վերջի համար ջերմաստիճանը նորմայից բարձր է 8 աստիճանով: Տաք ջերմաստիճանը այս շաբաթ կպահպանվի, հետո կսկսի կամաց նվազել:

Նման ջերմաստիճանի ռեկորդի պատճառը «Սուրբ Հուդա» փոթորիկն է, որը Եվրոպայից հասել է Ռուսաստանի սահմաններին, մասնավորապես Պետերբուրգ: