Հարվարդի եւ Քլարքի համալսարանի աշխատակիցները 4-5 տարեկան 32 երեխաներին հետեւելիս պարզել են, որ երբ երեխաները սկսում են արտաքին աշխարհի մասին տեղեկություններ ստանալ, նրանք հիմնվում են տվյալների վրա, որոնք տրամադրում են այլ մարդիկ:

Ավելի վաղ արդեն ապացուցվել էր, որ այդ գործընթացի վրա կարող են ազդել տարբեր գործոններ: Վերջին էքսպերիմենտի ժամանակ երեխաներին ցուցադրել են 18-29 տարեկան սպիտակամորթ կանանց 12 լուսանկարներ, գրում է Meddaily.ru-ն՝ վկայակոչելով Business Standard-ը:

Լուսանկարներում պատկերված են եղել թե շատ գրավիչ, թե շատ անհրապույր կանայք: Հետո երեխաների ցուցադրել են 6-ական անծանոթ իրերի լուսանկարներ եւ խնդրել, որ տան դրանց անվանումները: Հետո երեխային հնարավորություն են տվել օգնության դիմել երկու լուսանկարներում պատկերված մարդկանցից մեկին:

Արդյունքում պարզվել է, որ երեխաների մեծ մասն ընտրում է առավել գրավիչ արտաքինով մարդկանց: