Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդիկ առավել հաճախ ծխելը ցանկանում են թողնել երկուշաբթի կամ չորեքշաբթի օրերին: Նման եզրակացության մասնագետները հանգել են Google-ի 2008-2012թթ. անգլերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, չինարեն, իսպաներեն ու ռուսերեն որոնման հարցումները ուսումնասիրելուց հետո: Ըստ գիտնականների՝ այս տվյալները կօգնեն շտկումներ կատարել ծխելու դեմ պայքարի ծրագրում եւ այն առավել արդյունավետ դարձնել, հայտնում է Teleport2001.ru-ն՝ վկայակոչելով JAMA-ն:
«Ինչպես թողնել ծխելը» հարցումը հանգամանորեն ուսումնասիրելուց հետո գիտնականները եզրահանգում են կատարել. «Որքան մոտ է շաբաթվա սկիզբը, այնքան մարդիկ ավելի շատ են ցանկանում անցում կատարել առողջ ապրելակերպի:
Փոփոխությունների ձգտումն ամենասաստիկը երկուշաբթի օրերին է, այդ օրերին նման բովանդակությամբ հարցումները միջինը 25%-ով ավելի են: Թե հատկապես ինչով է բացատրվում այս օրինաչափությունը, դժվար է ասել: Հավանաբար ենթագիտակցաբար շատերը երկուշաբթին ոչ միայն շաբաթվա սկիզբ են համարում, այլեւ ինչ-որ նոր բան սկսելու կամ ծրագրերի իրականացման օր:





























