Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է պաշտպանության նախարարություն: Հանրապետության հրապարակում պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի հիմնադրման 15 ամյակի եւ 2009 թվականի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունից հետո Սերժ Սարգսյանը հերթական աշխատանքային այցելությունն է կատարել Պաշտպանության նախարարություն:

Ռազմական գերատեսչությունում Սարգսյանը տեղում լսել է ոլորտի տարբեր պատասխանատուների զեկույցները, տվել համապատասխան հրահանգներ, հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը: