Հնդկաստանում Ինդոստան թերակղզում ածխածնի միացությունների արտանետումների քառորդ մասը կապված է ավանդական հինդուիստական արարողությունների հետ՝ դիակիզումներ, վանքերում անուշահոտությունների ծխեցում, բուդդայական վանքերում անուշահոտություններ ու հարսանիքներ:
Դրանց բաժին է հասնում Հնդկաստանու ու Նեպալում մթնոլորտում ջերմոցային գազերի արտանետումների քառորդ մասը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով ամերիկյան Nevada's Desert Research Institute-ի ու Հնդկաստանի Շանկար Շուկլայի համալսարանի հետազոտության արդյունքները:
Մասնագետները կարծում են, որ Հիմալայներում սառույցները հենց այդ պատճառով են հալվում:
Գիտնականները վաղուց են կասկածում որ Հնդկաստանում ու Ասիայի հարավային մի շարք երկրների կրոնական արարողությունները քիչ դեր չեն խաղում ածխածնային միացությունների արտանետման գործում: Այժմ արդեն առկա տվյալները թույլ են տալիս խոսել դրանց մեծ նշանակության մասին: Արտանետումների 23 տոկոսը դրանց է պատկանում:
Միայն Հնդկաստանում մինչեւ 3 մլն կրոնական օբյեկտ ու պաշտամունքային վայր կա: 2011թ.-ին երկրում ավելի քան 10 մլն հարսանիք է անցկացվել:





























