Զիմբաբվեի Հարավային Մատեբելելենդ նահանգում նախնական ու միջին կրթության դպրոցները փակվել են, քանի որ աշակերտները հայտարարել են, թե տանջվում են գոբլինների հարձակումներից: Իրենց աշխատանքը դադարեցրել են չորս ուսումնական հաստատություն:

Դպրոցները փակելու վերաբերյալ որոշումը կայացրել են սարսափելի երեւույթների հարձակումների մասին լուրերից հետո: Տեղի ավագանու ներկայացուցիչը պատմում է, որ երեխաները խուճապի էին մատնվում, շարունակել դասերը դառնում էր անհնար: Առաջին հարձակումները 2013թ.-ի օգոստոսին էին, իսկ հոկտեմբերին շատ ծնողներ իրենց երեխաներին այլեւս չեն թողել դպրոց գնալ, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով AllAfrica.com-ին:

Թե երբ դպրոցներում կվերսկսվեն դասերը, չի հաղորդվում: Հայտնի է, որ տնօրեններից մեկը կրթության նախարարությանը տեղեկացրել է տեղի ունեցածի մասին: Ավանդապահները կարծում են, որ գոբլինների ի հայտ գալը վկայում է շրջանում կախարդությունների մասին: