Մինչեւ տարեվերջ «Ամերիաբանկը» խոշոր բիզնեսի սեգմենտում վարկային պորտֆելը կհասցնի մինչեւ 280-300 մլն դոլարի: Այդ մասին հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է բանկի՝ կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:
Նրա խոսքով, այս տարի բանկն ընդլայնել է ծառայությունների ծավալը ՓՄՁ եւ ֆիզիկական անձանց համար, բայց նախկինի պես պահպանում է խոշոր հաճախորդներին սպասարկելու ծավալը: «Միայն 2013թ. երրորդ եռամսյակում խոշոր բիզնեսին տրված վարկերը կազմել են 157,5 մլն դոլար»,- հայտարարել է Սահակյանը:
Նշենք, որ 2013թ. երրորդ եռամսյակի արդյունքներով Հայաստանի ռեզիդենտներին տրվող բանկի համախառն վարային պորտֆելը 2012թ. համեմատ աճել է 12,9 տոկոսով եւ կազմել 159,8 մլն դրամ:





























