Մարտի 29-ին Բահամյան կղզիներում, ինչպես նաեւ ԱՄՆ արեւելյան ափին գտնվող մի քանի նահանգներում ուժեղ փոթորիկ է գրանցվել: Առաջ եկած տոռնադոն քանդել է մի քանի տներ, շուռ տվել մեքենաներ եւ արմատախիլ արել ծառեր:
Բացի այդ Բահամյան կղզիներից ամենամեծում` Մեծ Բահամայում, Ֆրիպորտ նավահանգստում տոռնադոն գետնին է տապալել վերամբարձ կռունկը, որի արդյունքում զոհվել է 3 մարդ, եւս 4-ը վնասվածքներ են ստացել:
Զոհերից երկուսը եղել են տապալվող վերամբարձ կռունկի սրահում: Ականատեսների խոսքով, կռունկն ուղղակի գետնից կտրվել է: Կարիբյան այս պետության իշխանությունները որոշել են մի քանի օրով փակել նավահանգիստը:
Օդերեւութաբանների կանխատեսմամբ, անձրեւներն այս տարածքում կշարունակվեն առնվազն եւս 2 օր:




























