Իրանական Փարս նահանգի Գալեդար քաղաքում երեքշաբթի`մարտի 30-ին, տեղական ժամանակով ժամը 02:58-ին 3,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել, հաղորդում է İRNA գործակալությունը:

Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի եւ սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով, ժամը 03:04-ի սահմաններում եւս մեկ երկրաշարժ է գրանցվել Թեհրանից ոչ հեռու՝ Ֆիրուզկուխ քաղաքի մոտ: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 3,6 բալ:

Երկրաշարժերի արդյունքում զոհեր եւ ավերածություններ չկան: