Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում թոշակառուն լոտոյով մի քանի միլիոն դորար է շահել երկրորդ անգամ անընդմեջ:
67-ամյա Ջեյմս Բոյզմանը 3 մլն դոլար է շահել Florida Lotto-ի ամենամյա խաղարկության ժամանակ, իսկ անցյալ տարի նույն լոտոյով շահել էր 10 մլն դոլար, հաղորդում է «Gazeta.ru»-ն՝ վկայակոչելով NBC News-ին:
Իր վերջին շահումը նա գերադասել է ստանալ 100 հազարական դոլարով՝ 3 տարվա ընթացքում:
ԱՄՆ-ում ռեկորդային ջեքփոթը կազմում է 590.5 մլն դոլար, այն խաղարկվել է դարձյալ Ֆլորիդայում:





























