Թուրքիայի Հաքքարի նահանգում թուրքական զինված ուժերը PKK-ի դեմ գործողությունների ընթացքում հայտնվել են ականապատ տարածքում: Չուքուրջայի շրջանում ականի պայթյունից զոհվել է 3 թուրք զինվորական եւ 2 հոգի էլ վիրավորվել է:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` թուրքական զինված ուժերը արագ արձագանքել են եւ դեպքի վայր են տեղափոխել մեծ քանակությամբ զինուժ: