Ղրղզստանում խմում են 4 անգամ ավելի քիչ, քան Ռուսաստանում, բայց 1,5 անգամ ավելի շատ քան Հայաստանում կամ Վրաստանում: Այս մասին տվյալներն այսօր հրապարակվել է Ղրղզստանի կառավարության Նիստերի Տանը, որտեղ հավաքվել են երկրի մի շարք պետական կառույցների ղեկավարները վարչապետի հետ քննարկելու Ղրղզստանում ալկոհոլիզմի ոլորտում առկա խնդիրներն ու հեռանկարները:
Վերջին 5 տարում, մասնավորապես, բնակչության մեկ շնչին ընկող ալկոհոլի օգտագործման մակարդակը փաստացի անփոփոխ է մնացել: 2004 թվականին այն կազմել է տարեկան 4 լիտր, 2005-ին` 4,1 լիտր, 2007-ին` 4,2 լիտր եւ 2008-ին` կրկին 4 լիտր: Ընդ որում, վերջին 20 տարում ամենացածր մակարդակը արձանագրվել է 1995-ին, երբ մեկ շնչին ընկնող օգտագործվող ալկոհոլի քանակը կազմել է տարեկան 2 լիտր:
Համենատության համար նշենք, որ Ռուսաստանում այդ ցուցանիշը, տարբեր փորձագետների գնահատմամբ, 2008-ի վերջին կազմել է մոտ 18 լիտր, Բելառուսում` 12,5 լիտր, Հայաստանում ու Վրաստանում` 1,5-3 լիտր:
Ղրղզստանում խմում են 4 անգամ ավելի քիչ, քան Ռուսաստանում, բայց 1,5 անգամ ավելի շ
Հասանելի է
русскийՏեղադրություն




























