Ռուսաստանի Մուրմանսկ քաղաքում Greenpeace-ի ակցիայի բոլոր 30 մասնակիցների նկատմամբ «խուլիգանություն» հոդվածով մեղադրանք է առաջադրվել: Բնապահպանական կազմակերպության մամուլի քարտուղար Մարիա Ֆավորսկայան հայտնել է, որ միաժամանակ պիրատության նախնական մեղադրանքը նրանց վրայից մինչ այս պահը չի հանվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ֆավորսկայան նշել է, որ այսպիսով, ակտիվիստներին մեղադրում են միանգամից երկու հոդվածով:
Հիշեցնենք, որ «Պրիռազլոմնայա» պլատֆորմում տեղի ունեցած արտակարգ պատահարից հետո պիրատության փաստով քրեական գործ է հարուցվել: Այդ հոդվածը նախատեսում է մինչեւ 15 տարվա ազատազրկում: Ավելի ուշ քննիչները հայտնել են, որ կարող են վերաորակավորել գործը:
Ռուսաստանում Greenpeace-ի ակտիվիստներին մեղադրել են ծովահենության մեջ




























