Քննիչները ծովահենության մեջ են մեղադրել 23 մարդկանց՝ կապված «Պրիռազլոմնայա» հարթակում տեղի ունեցած պատահարի վերաբերյալ գործի հետ: Նրանց թվում է լուսանկարիչ Դենիս Սինյակովը, Arctic Sunrise-ի անձնակազմի անդամ Էնն Մի Ռոերն Ջենսենը եւ մի շարք այլ օտարեկրացիներ, հաղորդել է Greenpeace-ը Twitter-ի իր միկրոբլոգում:
Ակտիվիստները սեպտեմբերի 18-ին փորձել են բարձրանալ «Պրիռազլոմնայա» հարթակի վրա՝ Արկտիկայում նավթարդյունաբերության դեմ ակցիա անցկացնելու: Հաջորդ օրը ռուս սահամանապահները նրանց տարել են Մուրմանսկում եւ մերձակայքում գտնվող ժամանակավոր մեկուսարաններ:
Նախորդ շաբաթ 30 մարդ կալանավորվել է, հիշեցնում է «ՌԻԱ Նովոստին»: Միջադեպից հետո քրեական գործ է հարուցվել: ՔՕ համապատասխան հոդվածը ենթադրում է մինչեւ տասնհինգ տարի ազատազրկում:




























