Մարտի 29-ին ժամը 22.40-ին ստացված ահազանգի համաձայն` մասնակի փլուզվել է Գյումրի քաղաքի Իսահակյան 223/018 տնակը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Փրկարար ծառայությունից, պարզվել է, որ տնակը տեղադրված է եղել (երկրաշարժից հետո) նախկին ստորգետնյա ավտոտնակի վրա: Փլուզվել է ննջասենյակի արևելյան պատը` 6 քմ մակերեսով: Տուժածներ չկան: Տնակի բնակիչների հետ տարվել են բացատրական աշխատանքներ:
Դեպքի մասին տեղյակ է պահվել Գյումրիի քաղաքապետարանին:




























