Հայաստանի աշխատանքի նախարարությունը կվերլուծի Երեւանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման սոցիալական հետեւանքները: Այս մասին այսօր հայտարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նրա խոսքով՝ ուղեվարձի թանկացման դեպքում լրացուցիչ նպաստներ կամ փոխհատուցում քաղաքացիներին չի տրամադրվելու:

Հիշեցնենք, որ Երեւանում տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքը վերլուծում է հանձնաժողովը, որը ստեղծվել է քաղաքապետի հրամանով: Սպասվում է, որ քննարկումների արդյունքում եւ քաղաքապետարանի վերջնական որոշմամբ տրանսպորտի ուղեվարձը 100-ից կբարձրանա մինչեւ առնվազն 150 դրամ: