Հուլիսի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մահա Ահմեդին` հավատարմագրերի հանձնման կապացությամբ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախարարության մամուլի եւ լրատվության վարչությունից, նախարար Նալբանդյանը տիկին Ահմեդին շնորհակալություն է հայտնել Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար:
Մահա Ահմեդն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի կառավարության եւ Պարենի համաշխարհային ծրագրի արդյունավետ համագործակցության համար եւ ներկայացրեց Հայաստանում նախանշված ծրագրերը:



















