Հայաստանը այսուհետ նոր դեսպաններ կունենա Ռումինիայում եւ Քուվեյթում:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 29-ին հրամանագրեր է ստորագրել Եղիշե Սարգսյանին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու եւ Համլետ Գասպարյանին երկրում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը՝ Բուխարեստ):
Նախագահի նույն օրվա այլ հրամանագրերով Վահագն Մելիքյանն ազատվել է Քուվեյթում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից, իսկ Ֆադեյ Չարչօղլյանը նշանակվել է այդ երկրում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ):




























