Թուրքիայի լիարժեք անդամակցությունը Եվրամիությանը նպատակահարմար չէ, սակայն անդամակցության բանակցությունները շարունակվում են։ Այս մասին մարտի 29-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է թուրքական Today’s Zaman-ը։
ԵՄ մուտք գործելու գործընթացը արագացնելու համար, նրա խոսքով, Անկարան Կիպրոսի հունական հատվածի համար պետք է բացի իր նավահանգիստները եւ օդանավակայանները։
Նա նշել է, որ Թուրքիան չպետք է բացասաբար ընկալի ԵՄ լիարժեք անդամակցության փոխարեն «արտոնյալ անդամակցության» առաջարկը։
«Մենք շարունակում ենք բանակցություները։ Սակայն անհրաժեշտ է, որ Թուրքիան վավերացնի եւ իրագործի Անկարայի արձանագրության կետերը, որով էլ պետք է լուծի Կիպրոսի հարցը»,-ընդգծել է Մերկելը։




























