Հայաստանում մարտի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 238 դեպք, բացահայտվել է 166-ը:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 18 դեպք:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է բնակարանային գողության 143 դեպք, բացահայտվել է 92-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 17 դեպք:




























