Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել է հրամանագիր, որով Ռուսաստանը միանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներին՝ ուղղված Հյուսիսային Կորեայում միջուկային փորձարկումներ անցկացնելու դեմ։ Риа Новости –ի հաղորդմամբ, փաստաթուղթն արգելում է պետական հաստատություններին, ընկերություններին, բանկերին եւ այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց, ովքեր գտնվում են Ռուսաստանի ենթակայության տակ, ԿԺԴՀ-ից ձեռք բերել ցանկացած տեսակի զենք եւ զինամթերք ։
«Արգելվում է ԿԺԴՀ-ին սուբսիդիաներ տրամադրելու համար նոր պատրավորություններ վերցնել, ինչպես նաեւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել եւ կամ էլ արտոնյալ վարկեր տրամադրել, բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են մարդասիրական օգնության, ապամիջուկայնացման նպատակների համար, կամ էլ անուղղակիորեն ուղղված են քաղաքացիական հասարակության կարիքներին»,-նշվում է հրամանագրի մեջ։




























