Սոմալիի ափերի մոտ ծովահենները ութ հնդկական նավ են առեւանգել, որոնց վրա շուրջ 120 ծովային կա։

Նախնական տվյալներով, ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նավերը Սոմալիից Դուբայ էին ուղեւորվում։ Նավերի անձնակազմի անդամները Հնդկաստանի եւ հնդկական Գուջարատ նահանգի քաղաքացիներ են։

Ծովահեններն առայժմ ոչ մի պահանջ չեն ներկայացրել։ Ենթադրվում է, որ նավերը Սեյշելյան կղզիներից ոչ շատ հեռու են գտնվում։