Հայաստանի կառավարությունն իր այսօր կայացած նիստի ընթացքում հավանություն չի տվել ԱԺ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանի եւ Արմեն Մարտիրոսյանի ներկայացրած օրենսդրական առաջարկություններին:
Կառավարությունը Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Նույն նիստում ՀՀ կառավարությունը դեմ է արտահայտվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին" եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին", «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին", «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին" ՀՀ օրենքների նախագծերին: Դալլաքյանի մեկ այլ օրենսդրական նախաձեռնության` «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին" ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարությունը սկզբունքային առարկություն չի ներկայացրել` առաջարկելով խմբագրական փոփոխություններ:



















