Հայաստանում 2010թ. մարտի 1-30-ը արձանագրվել է անձի առեւանգման 16 դեպք: Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բոլոր այդ դեպքերն էլ «աղջիկ փախցնելու» դեպքեր են, որոնք բարեհաջող ավարտվել են ամուսնությամբ։
Նույն ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է։ Արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 228 դեպք, բացահայտվել է 198-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 22 դեպք։




























