ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական գործերի գրասենյակը հայտնում է, որ տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգում է մուտքի արտոնագրի դիմումի նոր ձեւի`DS-160 տարբերակի ներդրումը:
ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեխնիկական խնդիրները հարթելուց անմիջապես հետո դեսպանատունը կհայտարարի ներդրման նոր ժամկետի մասին: Միաժամանակ, դիմումներ ներկայացնող քաղաքացիները կարող են շարունակել օգտագործել ներկայումս գործող արտոնագրի դիմումի էլեկտրոնային ձեւը:




























