Մարտի 29-ին, ժամը 22.00-ի սահմաններում Ջերմուկ քաղաքին հարակից լեռան դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է մահացած տղամարդու մարմին։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 30-ին, ժամը 06.00-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը։

Լեռան հիշյալ հատվածից փրկարարների ուժերով իջեցվել է Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ, 1973թ. ծնված Վահան Զաքարյանի դին եւ հանձնվել իրավապահ մարմիններին։

Փրկարարների կողմից որոնողական աշխատանքներ են տարվել նաեւ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ 1974թ. ծնված Խաչիկ Հակոբյանի դին գտնելու ուղղությամբ։