Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 12-ին կմեկնի Միացյալ Նահանգներ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանը ԱՄՆ է մեկնում նախագահ Բարաք Օբամայի հրավերով՝ մասնակցելու Վաշինգտոնում ապրիլի 12-13-ը կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին:
Բարաք Օբամայի՝ Սերժ Սարգսյանին հղած հրավերում մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ցուցաբերած նվիրվածությունը միջուկային անվտանգության եւ միջուկային ահաբեկչության դեմ պայքարի նպատակներին` ես ցանկանում եմ հրավիրել Ձեզ` մասնակցելու Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու 2010թ. ապրիլի 12-13-ը Վաշինգտոնի Համագումարների կենտրոնում: Գագաթնաժողովի նպատակն է խորացնել մեր ընդհանուր ըմբռնումը միջուկային ահաբեկչության սպառնալիքի եւ քաղաքացիական ու ռազմական նպատակով օգտագործման համար միջուկային նյութի տարածման վտանգի վերաբերյալ»:
Որպես միջուկային նյութի համար պատասխանատվություն կրող անձինք` մենք պետք է պարտավորվենք նվազեցնել դրա հասանելիությունը որտեղ հնարավոր է, եւ այդ նյութի մնացորդները ապահով պահպանելու նպատակով կիրառել բարձրագույն չափանիշներ",- Սերժ Սարգսյանին գրել է Օբաման:




























