Նախնական տեղեկություններով, նա ԱՄՆ-ից Հայաստան ժամանած մի կին է, որին տեղափոխել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: Վարակվածը երկու օր անընդմեջ ջերմություն եւ դողէրոցք է ունեցել, բայց անմիջապես չի դիմել բժշկի։ Ի վերջո դիմել է 11-րդ պոլիկլինիկա, որից հետո նրան եւ ընտանիքի անդամներին ոստիկանության ուղեկցությամբ շտապ տեղափոխել են հիվանդանոց: Նորքի ինֆեկցիոն կենտրոնում չեն կարողացել ճշտել «խոզագրիպ»-ի առկայությունը, եւ հետազոտման արդյունքները ուղարկվել են Անգլիա։
Ի դեպ, հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը կտրականապես հերքել է «խոզագրիպի» հայտնաբերման փաստը եւ NEWS.am-ի թղթակցին նշել, թե առայսօր ոչ մի դեպք չի արձանագրված։ Սակայն նշենք, որ ինֆեկցիոն հիվանդանոցում հատուկ բաժին է կահավորվել «խոզի գրիպով» վարակվածների համար:
Հիշեցնենք նաեւ, որ Վրաստանում արդեն գրանցվել է վարակվելու 6, իսկ Ադրբեջանում՝ 2 դեպք:




























