Չինաստանի բնակիչ Ցզյան Ֆենգը իր նախկին կնոջից դատարնի միջոցով ստացել է 120 հազար դոլար՝ որպես փոխհատուցում տգեղ երեխաների համար: Տղամարդը կնոջից բաժանվել էր հենց նրա համար, որ կինը տգեղ երեխաներ էր իրեն պարգեւել:
Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Ֆենգը ծանոթացել էր գեղեցիկ մի աղջկա հետ եւ ամուսնացել: Զույգը երեք երեխա էր ունեցել: Որքան երեխաները մեծանում էին, այնքան ակնհայտ էր դառնում, որ նրանք չափազանց տգեղ են: Զայրացած ամուսինը սկսել էր կնոջը դավաճանության մեջ մեղադրել: Սակայն հետագայում ԴՆԹ-ի թեստը ցույց էր տվել, որ Ֆենգն է երեխաների հայրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ABC Action News-ը:
Արդյունքում Ցզյան Ֆենգի կինն ստիպված է եղել ամեն ինչ խոստովանել: Պարզվել է, որ անցյալում նա մի քանի պլաստիկ վիրահատություններ է կատարել եւ այդ մասին չի ասել ամուսնուն:
Չինական դատարանը համաձայնել է Ֆենգի պահանջներին եւ կնոջը պարտավորեցրել հայցվորին վճարել 120 հազար դոլար՝ իրական դեմքը թաքցնելու համար:





























