Մայրաքաղաքում մեկնարկած աշնանային ծառատունկին զուգահեռ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հորդորով, տնտեսվարողները, պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման շրջանակում, իրենց աշխատանքային գրասենյակների, գործունեության օբյեկտների հարակից տարածքներում տնկում են մշտադալար ծառեր ու թփեր։

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում արդեն երկու տասնյակից ավելի տնտեսվարողներ միացել են մշտադալարների տունկի նախաձեռնությանը։

Իսկ վարչական շրջանների աշխատակազմերը շարունակում են տնտեսվարողներից առաջարկներ ստանալ՝ ծառատունկի օժանդակ այդ ծրագրին մասնակցելու վերաբերյալ։